Ժամանակաշրջանների մասին

Պատահում ա, որ մտածում ենք, թե ինչի՞ հիմա չկան Դա Վինչիներ, Շեքսպիրներ, Էյլերներ, չկա Մոցարտ, չկա Թումանյան, մի խոսքով՝ անհատի մշակութային ցենզից կախված անցյալի ցանկացած հանճարեղ կերպար, ում ով ավելի հոգեհարազատ ա։

Խնդիրը ժամանակաշրջանի մեջ ա: Անիմաստ չհուսադրենք մեզ, որ հարևան հարբեցողի էրեխեն, որ 1․5 տարեկանում սովորել ա ռետուզը ճիշտ հագնել (Աստված գիտի ինչ պատճառով), դառնալու ա վաղվա Էվկլիդեսը կամ ուրիշ «տիտան» (ըտեղ ում ցնդած երևակայությունն ինչ ասոցիացիա տեսավ ռետուզ հագնելու ու գիտության/արվեստի/ռազմարվեստի/կերպարվեստի/պարարվեստի/այլի միջև):

Փորձենք անկեղծ լինել, իսկ պիտի՞ էլի (նորից, կրկին, վերստին, դարձյալ, ստեղ տերմինաբանությունը չի էական, այլ հարաբերականորեն պրագմատիկ հայացքն առ ցանկալին) լինեն էդ մարդիկ։ Կամ եթե պիտի լինեն, ինչի՞ պիտի լինեն, ի՞նչ ա դա տալու ու էդ ժանրի լիքը հարցեր։

Համաշխարհային գանձարանն արդեն ունի էն, ինչ տվել են էդ մարդիկ։ Էլ պետք չի, հերիք ա (հուսամ սա կարդալուց երաժշտական միջին ուսումնարանի դաշնամուրի և ոչ մի ուսուցչուհի սրտի անբավարարությունից չմահացավ)։ Բնությունն իր ողջ իռացիոնալությամբ շատ ռացիոնալ ա էս հարցում, ապագան էդ մարդիկ չեն, ապագան ուրիշ տեղ ա, հավատացնում եմ, եթե պետք լինի՝ նորից կհայտնվեն, էն էլ ոնց, ինտերնետ էլ կա, հաստատ կիմանանք, դաժե էս մեդիաաղբի դարաշրջանում կիմանանք, անպայման կիմանանք։ Ապագան այլ ռեսուրսների մեջ ա, ապագան տիեզերքում ա, իսկ ավելի շուտ ապագան տիեզերքը մաքսիմալ արագ գրավելու ու ռացիոնալ օգտագործելու, դրան հասնելու համար անհրաժեշտ հսկայական աշխատանքը կազմակերպելու ու ուղղորդելու մեջ ա։ Էդ պրոցեսը չմարելու, էդ պրոցեսին կատալիզատոր հանդիսանալու մեջ ա։ Եթե նույնիսկ էդ երևույթին հասնելը չի պահանջում կոնկրետ մի անհատի աշխատանք։

Հավանաբար հենց էս մղումն ա, որ ստիպել ա մարդուն ստեղծագործել, հորինել, փնտրել, գտնել էն, ինչ գտել ա դարեր, հազարամյակներ շարունակ։ Էդ գտածն էլ վաղուց շոշափելի չի հասարակ մարդու համար, էքսպոնենցիալ դառնում ա պակաս շոշափելի ոլորտից դուրս այլ գիտնականների համար ևս, դրա համար էլ աստիճանաբար պակասում ա գիտնականի անվան թափը, մարդկանց ուրիշ արվեստ ա ոգեշնչում, նույն էդ գիտնականին էլ, դրա համար էլ Մոցարտ չի ծնվում, այլ կենցաղ ա գրավում, այլ գրականություն ա ձգում։ Էդ սաղ եղել ա․․․

Աշխարհը դադարում ա լինել միաբևեռ, մի անձի շուրջ կենտրոնացած, կարգն ա փոխվում, դրա համար էլ էդ վառ անհատներից չեն ծնվում։ Ավելի շուտ վառ անհատներ ծնվում են, զուտ իրանց ենք այլ կերպ ընկալում, ոչ էն ձև, ոնց նախկին անհատներին։ Հավատացեք, բնությունը դա հաստատ կարգավորում ա, ավելի վեր չլինենք բնությունից, հեն ա երկու հատ թեթև երկրաշարժ եղավ ու ոնց որ թե գիտակցեցինք, որ մոտավորապես կապիկին հավասար ենք բնության համար, գուցե կապիկի նկատմամբ ավելի էլ ներողամիտ գտնվի, ո՞վ գիտի։

Ավելի լոկալ համեմատություն կարելի ա տանել շախմատի հետ։ Էլ մարդիկ չեն խաղում ռոմանտիկ շախմատ, ուր կողմերից մեկը զոհաբերում ա հնարավոր բոլոր ֆիգուրները ու մի թեթև քայլով մատ հայտարարում, էդ էլ չկա։ Մեթոդը հաղթեց։ Դրա հիման վրա շուրջ մեկ դար, ընդմիջումներով, սովետական շախմատը դոմինացրեց աշխարհն իր գիտական մոտեցմամբ, դրան հաջորդեց Ֆիշերի ճեղքումը։ Մարդը գործնականում ապացուցեց,որ անհատի անսահման ռեսուրսը ունակ ա սիստեմին հաղթել։ Համակարգման պակասի, էքսցենտրիկության ու անհավասարակշռության պատճառով էդ երևույթը նորից տեղի տվեց մեթոդին։ Հետո մեթոդի դեմ մեթոդաբար ըմբոստացողին։ Եկավ շրջան, որ տեխնոլոգիան հաղթեց, ու տենց շարունակ կգնա։ Աշխարհը դինամիկ փոխվում ա։ Կփոխվի, էլ չեն լինի երևույթները, որ առաջ կային, բայց հաստատ մի բան կլինի դրա փոխարեն, գուցե կանցնի, նոր կհասկանանք, որ դա հենց էդ էր, երբ արդեն կփնտրենք արդեն հին դարձած երբեմնի նոր երևույթը։ Երևի։

Ալբերտ Էյնշտեյնի խնդիրը

Ալբերտ Էյնշտեյնը հորինել էր այս խնդիրը անցած դարում և ենթադրում էր, որ մարդկության 98%  իզորու չէ լուծել այն: Արդյո՞ք դուք պատկանում եք մոլորակի ամենախելացի մարդկանց 2%-ին: Այստեղ չկա ոչ մի թաքնված պահ, զուտ տրամաբանություն:

Ահա տվյալները`

1. Իրար հարևանությամբ կա 5 տարբեր գույնի տուն
2. Յուրաքանչյուր տանը ապրում է մի մարդ, որի ազգությունը տարբերվում է մյուս տներում ապրող մարդկանց ազգություններից
3. Յուրաքանչյուր բնակիչ խմում է միայն մեկ տեսակ խմիչք, ծխում է միայն մեկ տեսակ ծխախոտ և պահում է միայն մեկ տեսակ կենդանի
4. Յուրաքանչյուր բնակչի խմիչքը, ծխախոտը և կենդանին ունի միայն այդ բնակիչը






Հարց` Ու՞մ է պատկանում ձուկը

Հուշումներ`
Անգլիացին ապրում է կարմիր տանը
Շվեդը շուն է պահումը
Դանիացին խմում է թեյ
Կանաչ տունը գտնվում է սպիտակ տնից ձախ (գտնվում են հարևանությամբ)
Կանաչ տան բնակիչը սուրճ է խմում
Pall Mall ծխող բնակիչը թռչուն է պահում
Մեջտեղի տան բնակիչը կաթ է խմում
Դեղին տան բնակիչը ծխում է Dunhill
Նոևվեգացին ապրում է առաջին տանը
Marlboro ծխող բնակիչը ապրում է կատու պահող բնակչի տան կողքի տանը
Ձի պահող բնակիչը ապրում է Dunhill ծխող բնակչի տան կողքի տանը
Winfield ծխող բնակիչը խմում է գարեջուր
Նորվեգացին ապրում է կապույտ տան կողքի տանը
Գերմանացին ծխում է Rothmans
Marlboro ծխոողը ապրում է ջուր խմող բնակչի հարևանությամբ

P.S. Պատասխանը գրեք մեկնաբանություններում

Մոնտի Հոլլի պարադոքս

Բարև հարգելի ընթերցող: Այսօր որոշեցի մի հին պարադոքս քննարկել: Հույս ունեմ այն քեզ դուր կգա:

Պատկերացրեք, որ գտնվում եք հետևյալ իրավիճակում` դուք մասնակից եք մի հեռուստաշոուի, որտեղ խաղարկվում է ավտոմեքենա, և խաղարկման պայմանը հետևյալն է`
Ձեր առջև գտնվում է 3 դուռ, որոնցից մեկում գտնվում է մեքենան, իսկ մյուս երկուսում գտնվում են այծեր: Դուք ինտուիտիվ ճանապարհով ընտրում եք դռներից մեկը: Իսկ հաղորդավարը (որը գիտի դռներից յուրաքանչյուրի հետևում ինչ է) խաղի կանոնների համաձայն, սկզբում բացում է մնացած երկու դռներից այն մեկը, որտեղ այծ է: Այնուհետև հարցնում է` Դե ինչ, հիմա մնացել է երկու դուռ, դուք վստահեք, որ պետք է բացել այն դուռը, որը դուք ընտրել էիք սկզբում:




Արդյո՞ք իմաստ կա փոխել սկզբնական որոշումը, թե պետք է թողնել այն անփոփոխ: Առաջին հայացքից ինչ տարբերություն որ դուռը ընտրել, չէ որ հավանականությունը 50/50 է, սակայն կա տարբերություն, և այն մեկնաբանվում է հետևյալ տեսանյութում`



P.S. Պատասխանը գրեք մեկնաբանություններում